ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կայուն ընդդիմություն ունենալու դեպքում իշխանություններից դժգոհողների ասելիքը չի փոշիանա

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանություններից դժգոհողները թեև սկսել են Փաշինյանի կառավարության օրերը հաշվել, բայց մյուս կողմից տեսանելի է տարերային ու չհամակարգված բողոքի ալիք, որը ինչպես սկսվում է, այդպես էլ մարում: Տպավորությունն այնպիսին է, որ բոլորը շունչները պահած ինչ-որ մեկին են սպասում: Ինչպես գիտենք, արտակարգ դրության հետևանքով հետաձգվել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի՝ կուսակցություն հիմնելու պլանները, որը կարող էր արտախորհրդարանական ըննդիմադիր քաղաքական թև ձևավորեր: Ու, թեև լուրերն էին շրջանառվում, թե՝ չի բացառվում, որ Վանեցյանի կուսակցության հիմնադիր համագումարն օնլայն անցկացվի, բայց, բնական է, որ եթե անգամ կուսակցություն հիմնվեր, միևնույն է, սահմանափակումների պատճառով հնարավոր չէր լինի ակտիվ գործունեություն ծավալել: Հստակ է, որ այս պայմաններում երկրին օդ ու ջրի նման կայուն ընդդիմություն է պետք, որպեսզի թե՛ քաղաքական դաշտը չլճանա, թե՛ իշխանություններից դժգոհողների ասելիքը համակարգվի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular