ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սեդրակ Առուստամյանին առաջադրված մեղադրանքն անհեթեթ է». Հովիկ Սուքիասյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Րոպեներ առաջ պարզ դարձավ, որ արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել «Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Սեդրակ Առուստամյանին:

Այսօրվա դատական նիստի ժամանակ քննվելու է երկու հայց՝ Ս. Առուստամյանին ձերբակալելու դեմ նրա պաշտպան Հովիկ Սուքիասյանի ներկայացրած միջնորդությունը և կալանավորման միջնորդությունը։

Ս. Առուստամյանի պաշտպան Հովիկ Սուքիասյանը Past.am-ի հետ զրույցում ևս մեկ անգամ վերահաստատեց, որ առաջադրված ձերբակալման միջնորդությունն անհեթեթ է և իրավական որևէ հիմք չունի:

«Կրկնում եմ, որ առաջադրված մեղադրանքն անհեթեթ է: Ըստ էության Ս. Առուստամյանին մեղադրում են տարիներ շարունակ իր կողմից գրավոր, պայմանագրով տված փոխառության գումարից տոկոսներ ստանալու համար: Մեղադրանքը և կալանավորման որոշումը չունեն որևէ իրավական և փաստական հիմքեր: Եվ սա ոչ թե որպես պաշտպան եմ ասում, այլ որպես իրավաբան»,- ասաց Հ. Սուքիասյանը:

Պաշտպանի ներայացրած բողոքը չբավարարվելու դեպքում այն կբողոքարկվի Վերաքննիչ դատարան: Պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ճիշտ է մամուլում շրջանառվող վարկածը, թե գործն առնչվում է Գագիկ Խաչատրյանի գործին, Հ. Սուքիասյանն ասաց.

«Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, քանի որ չեմ ցանկանում նախաքննության գաղտնիքի հետ առնչվել և հետագայում խնդիր ունենալ»:

Պաշտպանը հերքեց նաև վարկածը, որ կալանավորումը կարող է կապված լիել Աբովյան փողոցում հյուրանոցային համալիր կառուցելու ընթացքում Առուստամյանի կողմից օրենսդրության պահանջները չպահպանելու դեպքի հետ:

«Բացարձակ աղերս չունի նաև այդ գործի հետ»,- ասաց Հ. Սուքիասյանը:

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն ապրիլի 23–ին, ձերբակալել է «Մուլտի գրուպ» ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանին, ով թեև մանրամասն ցուցմունք է տվել և պատասխանել է բոլոր հարցերին, սակայն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular