ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կոչ եմ անում անհարկի չշահարկել Գագիկ Ծառուկյանի անունը. Իվետա Տոնոյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ Հրազդանի քաղաքապետի նախկին թեկնածու Սասուն Միքայելյանը լրատվամիջոցների հետ հանդիպմանն ասել էր, թե ընտրության օրը Գագիկ Ծառուկյան բարեգործական հիմնադրամի ավտոբուսներով մարդիկ են տեղափոխվել Հրազդան:

ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանն ասաց. «Այս առնչությամբ ես հենց ընտրության օրը հստակեցրել եմ, որ վերոհիշյալ ավտոբուսները վարորդների սեփականությունն են և քանի որ այդ օրը նրանց համար հանգստյան օր էր, հետևաբար նրանց գործունեությունը որևէ առնչություն չունի «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի հետ:

Թե իրենց հանգստյան օրերին վարորդներն իրենց սեփականություն հանդիսացող ավտոբուսներով ինչպիսի մասնավոր գործունեություն են ծավալում, դա ոչ մի առնչություն չունի Ծառուկյան բարեգործական հիմնադրամի հետ: Թե ինչու այս պարզագույն ճշմարտությունը հասկանալի չէ պարոն Միքայելյանի համար, դժվարանում եմ պատասխանել, սակայն որպես բարի խորհուրդ կոչ եմ անում անհարկի չշահարկել Գագիկ Ծառուկյանի անունը»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular