ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Կլյաուզնիկ աղջիկ ես, դրա համար էլ տունն ես մնացել». միջադեպ Գյումրու 34/66 ընտրատեղամասում

ՎԻԴԵՈ

Գյումրու 34/66 ընտրատեղամասում ընտրության ընթացքում միջադեպ գրանցվեց: Քաղաքացին մոտ յոթ անգամ տարբեր մարդկանց ուղեկցել է մինչև ընտրատեղամասի մուտք… գլխարկն է փոխել, շորն է փոխել ու նորից մարդ է բերել: Հանձնաժողովի անդամները փաստում են՝ այդ մարդն անընդհատ լարված է պահում մեզ:

Այդ քաղաքացին մեր տեսախցիկի առջև փորձեց արդարանալ՝ ասելով, թե վստահված անձ է, սակայն չներկայացավ, թե որ կուսակցության վստահված անձն է: Հետո էլ փորձեց արդարանալ, թե ընտրատեղամասում գնացքին է սպասում. «Գնացքս գա, կգնամ»:

Միջադեպի «հերոսը» քաղաքացիներին ուղղորդելու փաստը նկատելու և կանխարգելելու համար ամոթանք է տալիս. «Կլյաուզնիկ աղջիկ ես, դրա համար էլ տունն ես մնացել»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular