Այսօր բժշկի միջազգային օրն է
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱմեն տարի հոկտեմբերի առաջին երկուշաբթին աշխարհի շատ երկրներում նշում են Բժշկի միջազգային օրը, որը համարվում է ամբողջ աշխարհի բժիշկների համերաշխության և ակտիվ գործողությունների օր: Այս մասին գրում է Calend-ը:
Տոնը նշելու նախաձեռնողները եղել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը և «Բժիշկներ առանց սահմանների» միջազգային կազմակերպությունը:
Բժիշկներն իրենց պրոֆեսիոնալ տոնը նշում են տարբեր տոնական ու կրթական միջոցառումներով: Այդ օրն անցկացվում են տարբեր սեմինարներ, ճանաչողական դասախոսություններ բժշկության մասին, ցուցադրություններ: