ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արտախորհրդարանական ըննդիմադիր քաղաքական լիդերի աթոռը դատարկ է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջին հայացքից թվում է, թե արտախորհրդարանական քաղաքական կյանքը զրոյական կամ դադարի վիճակում է, և այլևս որևէ նոր խոսք կամ միտք դեռ երկար ժամանակ չի հնչելու: Ու թեև սոցիալական ցանցերում, հեռուստաեթերների ժամանակ իշխանությունների գործողությունները քննադատողների պակաս չկա, բայց համաձայնեք, որ դրանք բավական անձնավորված են և կրում են տարերային բնույթ:

Մինչդեռ իշխանություններին հակակշիռ ուժ ձևավորելու, պայքարն ավելի ինստիտուցիոնալ մակարդակի բարձրացնելու համար հարկավոր է քաղաքական այնպիսի ուժ ստեծել, որն ունակ է ոչ թե միջանձնային մակարդակում հարվածներ հասցնել, այլև պայքարել ու հստակ քայլեր իրականացնել: Դա կարող է լինել ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից ձևավորվելիք քաղաքական ուժը:

Այնպես որ, չի բացառվում, որ մոտ ապագայում քաղաքական կյանքում նոր վերադասավորումներ լինեն, և դադարի կարգավիճակում գտնվող քաղաքական կյանքը նորից աշխուժանա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular