ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջիկա 10 օրում գնալու ենք սահմանափակումների նվազեցման. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության արտակարգ դրության իրավական ռեժիմի պարետատունն առաջիկա 10 օրում գնալու է սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի:

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Առաջիկա 10 օրերի ընթացքում գնալու ենք սահմանափակումների նվազեցման, եթե արտառոց բան չլինի: Տնտեսական գործունեության բոլոր ոլորտները կբացվեն, բայց ամեն ոլորտի համար Առողջապահության նախարարությունն անվտանգության կանոնների պահպանման տրամաբանություն կսահմանի
Այս րոպեներին պարետը նոր որոշում է ստորագրում. հանվում է ոչ ավել, քան 1 մետր հեռավորությամբ ֆիզիկական վարժություններ ու հեծանվավարություն իրականացնելու նախկին սահմանափակումը, նոր սահմանափակումներ են դրվելու, թուլացվելու է ռեժիմը, թույլատրվելու է բնակության վայրին մոտ 1 կմ տարածքով զբոսնել, ժամերը կսահմանի պարետը՝ առավոտյան ժ. 10-12, երեկոյան ժ. 19:00-21:00, պայմանով, որ ընտանիքի անդամները կարող են իրար հետ զբոսանքի դուրս գալ»:
 
Փաշինյանը հավելեց նաև․ «Բոլորդ պատրաստվեք, որ մի տարի կորոնավիրուսը լինելու է, և եթե մենք չսովորենք կորոնավիրուսի պայմաններում ապրել բնականոն ձևով, կոլապս ենք ունենալու»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular