ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բացարձակ անթույլատրելի է կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված վիրավորելն ու հեգնախառն ռեպլիկներ նետելը. քաղաքական գործիչների արձագանքը՝ ԱԺ միջադեպին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 28-ին ԱԺ նիստի ժամանակ տեղի ունեցած միջադեպի կրքերը դեռ չեն հանդարտվում: Նիստի ընթացքում ԱԺ փոխնախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ալեն Սիմոնյանի և «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի միջև վիճաբանություն էր տեղի ունեցել:

ԱԺ փոխնախագահը հանդես էր եկել ելույթով, որտեղ կոչ էր արել ԼՀԿ-ական պատգամավոր Անի Սամսոնյանին, որպեսզի վերջին իր մասին ավելի քիչ խոսի, քանի որ ինքը, միևնույն է, չի պատասխանելու իրեն. «Տիկին Սամսոնյան, ես ամուսնացած եմ, իմ մասին շատ մի խոսեք...»:

Միջադեպի վերաբերյալ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Իվետա Տոնոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ իրեն հարգող յուրաքանչյուր ոք նման բան չէր կարող իրեն թույլ տալ:

«Բացարձակ անթույլատրելի է կին քաղաքական գործիչներին սեռով պայմանավորված վիրավորելն ու հեգնախառն ռեպլիկներ նետելը: Իրեն հարգող յուրաքանչյուր ոք երբևէ նման բան չի կարող իրեն թույլ տալ»:

«Իրավական կրթություն և վերահսկողություն» հասարակական կազմակերպության հիմնադիր, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը ևս արձագանքել է տեղի ունեցածին՝ Անի Սամսոնյանին տալով իր խորհուրդը:

«Ամերիկացի հայտնի բժիշկ և Նասայի նախկին տիեզերագնաց (առաջին սևամորթ կինը, ով տիեզերք է թռչել) Մեյ Ջեյմիսոնը մի առիթով ասել է. «Երբեք թույլ մի տվեք, որ սահմանափակ ունակություններ ունեցող մարդիկ սահմանափակեն ձեզ»։ Անի Սամսոնյան ջան, թույլ չտաս, որ էժան ակնարկներով կամ ֆեյքային վիրավորանքներով սահմանափակեն այն, ինչ կարող ես ու պետք է անես։ Դա լավագույն պատասխանն է բոլորին»։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, հրապարակելով Անի Սամսոնյանի նկարը, գրել է. «Պարկեշտությունը և բարեկրթությունը թանկ արժեն, ուստի ամեն պատահածից դա մի ակնկալեք...»:

Հիշեցնենք, որ ավելի ուշ Ալեն Սիմոնյանը ներողություն էր խնդրել Անի Սամսոնյանից:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular