ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանական վերնախավը սարսափո՞ւմ է Արթուր Վանեցյանից

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Պարզվում է, Արթուր Վանեցյանի՝ քաղաքականություն մուտք գործելու և ընդդիմության հնարավոր առաջնորդի դերը ստանձնելու մասին հեռանկարը բավական անհանգստացնում է իշխնական վերնախավին: Եվ դա կանխատեսելի է, քանի որ ԱԱԾ նախկին տնօրենն իրականում բավական մեծ տեղեկության է տիրապետում, որը շրջանառության մեջ դնելու դեպքում կարող է խառնվել նաև իշխանությունների խաղաքարտերը: Եվ եթե նախկինում իշխանությունները սահմանափակվում էին Վանեցյանին վերաբերող ինֆորմացիան միայն անհասցե ու երրորդ դեմքով ներկայացնելով, ապա հիմա սկսել են ավելի բաց և հասցեական խոսել:

Օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի խոսնակ Մանե Գևորգյանը տեղեկություն էր հրապարակել, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի Միքայել Միասյանին պատկանող փայաբաժինն առերևույթ պաշտոնական լիազորությունների չարաշահմամբ և կեղծ փայատերերի օգնությամբ ձեռք է բերել ԱԱԾ նախկին տնօրեն Վանեցյանը, իսկ նրա հորը պատկանող ընկերությունը դարձել է նաև ԶՊՄԿ-ի բեռների խոշոր փոխադրող: Վանեցյանը լուրը ևս մեկ անգամ հերքել է և նշել, որ իշխանությունների շրջանում մեծ վախ կա իր հանդեպ, այդ իսկ պատճառով են իր անունը տարբեր առիթներով շահարկում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular