Ալմաթիի օդանավակայանում տարհանում են մարդկանց
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՂազախստանի Ալմաթիի օդանավակայանում մարդկանց տարհանում են. պատճառը թափված սնդիկն է:
Ինչպես նշում է BNews.kz -ն՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայությանը, վտանգավոր քիմիական տարրը թափվել է ուղևորների զննման գոտում:
Ալմաթի-Թբիլիսի չվերթի ուղևորներից մեկը որոշել է սնդիկը տեղափոխել սովորական ապակյա տարայով: Ուղևորների զննման ժամանակ 38-ամյա տղամարդը սնդիկը թափել է օդանավակայանի տարածքում գտնվող աղբամանի մեջ:
Դրանից անմիջապես հետո սկսվել է մարդկանց տարհանման գործընթացը:
Ալմաթիի օդանավակայանի բոլոր չվերթները հետաձգվել են: