ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների իրավունքների պաշտպանությունն է. ՀՅԴ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ:

Ուղերձում ասվում է. «Սիրելի հայրենակիցներ,

Այսօր մայիսի 1-ն է, Աշխատանքի եւ աշխատավորների իրավունքների պաշտպանության օրը:  Մեզանում բոլոր ժամանակներում հատուկ ակնածանք  է դրսեւորվել  աշխատանքի եւ աշխատավորի նկատմամբ: Հայ ժողովուրդը հավաքական  արարումով եւ քրտնաջան աշխատանքով է  կերտել իր ինքնությունը, ամրապնդել  պետականությունը:

Համավարակի, նաեւ սոցիալ-տնտեսական եւ հոգեբարոյական աննախադեպ մարտահրավերների պատճառով ծանր ժամանակներ է ապրում մեր ողջ հասարակությունը:

Միանշանակ է, որ ճգնաժամի հաղթահարման գրավականը աշխատավորների  իրավունքների պաշտպանությունն է, սոցիալական արդարությունն ու համերաշխությունը, հանրային արդյունքի արդար բաշխումն ու աշխատանքային հարաբերությունների իրավական կարգավորումը:

Մայիսի 1-ը արդարության պայքարի խորհրդանիշ է: Աներկբա է՝ օրեցօր խորացող մարտահրավերները հաղթահարելու, հասարակության բոլոր շերտերի բարեկեցիկ եւ արժանապատիվ կյանքի համար համարժեք պետական քաղաքականություն է  անհրաժեշտ:

Սիրելի' հայրենակիցներ, շնորհավորում ենք Աշխատանքի օրվա առթիվ եւ մեր հաստատակամությունը հայտնում՝ կանգնելու աշխատավորի կողքին, պաշտպանելու նրա իրավունքները հանուն համազգային բարօրության եւ մեր երկրի անխաթար եւ խաղաղ զարգացման:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular