ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երգչուհի Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել. Լենտա

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ամերիկացի երգչուհի Մադոննայի մոտ կորոնավիրուսի հակամարմիններ են հայտնաբերել: Lenta.ru-ի փոխանցմամբ՝ այս մասին երգչուհին հայտնել է Ինստագրամի իր էջում:

 

«Վերջերս թեստավորվել եմ և իմացել, որ իմ մոտ հակամարմիններ կան, այդ պատճառով էլ ես ավտոմեքենայով երկար ճանապարհորդության կմեկնեմ, կբացեմ պատուհանն ու կշնչեմ COVID-19-ով ներծծված օդը»,- ասել է 61-ամյա երգչուհին:

Հետևորդներից շատերը չեն հավատացել, որ երգչուհու մոտ հակամարմիններ են հայտնաբերվել: Որոշները զարմացել են, որ մինչ այդ Մադոննան չէր հայտնել, որ վարակվել է կորոնավիրուսով: Նրանք նաև խորհուրդ են տվել երգչուհուն կրկնակի թեստ հանձնել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular