Քիչ առաջ ողբերգական ավտովթար. կա 11 վիրավոր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹաիլանդի հարավում՝ Նարաթհիվաթի նահանգում, ուղեւորատար ավտոբուսի վթարից 11 մարդ է վիրավորվել, հայտնում է ՏԱՍՍ–ը՝ վկայակոչելով տեղի ոստիկանությանը։
Ըստ առկա տեղեկություններիի՝ վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել արգելապատնեշին։ Դրանից հետո ավտոբուսը կողաշրջվել է։ Փրկարարներին հաջողվել է տուժածներին դուրս բերել ավտոբուսից։ Բոլոր տուժածները Թաիլանդի քաղաքացիներ են։