ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արդեն խելագարվել կարելի է, այս ամենը գնալով խորանում է. Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե'ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Այս մասին  իր ֆեյսբուքյան էջում գրել է ԼՀԿ կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը` անդրադառնալով իրեն գրված բազմաթիվ նամակներին:

«Օրը մի քանի հարյուր այսպիսի նամակ միայն ես եմ ստանում։

Պատկերացնում եմ, որ ում կարողանում են գրում, զանգում ու դիմում են մարդիկ: Ինչպես կարող եմ օգնում եմ, բայց արդեն խելագարվել կարելի է, այս ամենը գնալով խորանում է: Կառավարություն ջան ուղղակի ֆինանսական աջակցություն ցուցաբերե'ք առանց դեզի մեջ ասեղ փնտրելու։ Հերիք է ձգեք, մարդկանց սովի եք մատնել, մարդ եղե'ք էլի...

Բարև ձեզ կներեք ձեզ անհանգստացանելու համար բայց հանուն երեխաներիս ուզում եմ ձեզ մի բան խնդրել։խնդրում եմ շատ շատ վատ վիճակում ենք մի փոքրիկ գումարով օգնեք երեխաներիս քաղցած չմնան թեկուզ 5000դրամով համարեք ձեզ հարազատ երեխաների եք օգնում ։ձեր ուղարկած գումարով կարող է մի քանի օր չորս երեխա քաղցած չքնել շատ եմ խնդրում մի անտեսեք համարեք ձեր հարազատնեմ հանուն երեխաներիս մի փոքր գումարով օգնեք։եթե ցանկանաք օգնել հաշվեհամար կփոխանցեմ։եթե հարցը երեխաներիս չվերաբերվեր երբեք չեի խնդրի»,- գրել է նա։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular