ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չնայած համավարակին՝ Ռուսաստանում ծաղկում է չղջիկների վաճառքը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չնաստանում կորոնավիրուսի բռնկումից հետո մի քանի գիտնականներ բաց նամակ հրապարակեցին՝ պահանջելով արգելել վայրի կենդանիների վաճառքն ու սննդի մեջ օգտագործումը:  Չնայած նրան, որ հիմա Չինաստանի իշխանությունները ԶԼՄ-ների միջոցով կոչ են անում չուտել չղջիկներին, սակայն խնդիրը դեռ ամբողջապեսչի լուծվել:

 

НТВ-ի փոխանցմամբ՝ չղջիկներին ուտում են ոչ միայն Չինաստանում, այլ նաև Ռուսաստանում, որտեղ գործում են այդ կենդանիների միսը վաճառող գաղտնի շուկաներ: 

Պարզվում է, որ այն չղջիկները, որոնք ապրում են միջին գոտում ՝ Ռյազանի մերձակայքում, համարվում են ամենաբարձրորակը: Կան մարդիկ, ովքեր չղջիկներ են բռնում, սպանում, չորացնում և վաճառում: և դրանց գինը բավականին բարձր է՝ 1 հատը մինչև 7500 ռուբլի:

Այնուամենայնիվ, շատերը օգտագործում են այս կենդանիներին ոչ թե սննդի, այլ մոգական ծեսերի և թալիսմաններ պատրաստելու մեջ: 

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular