ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես է սիրուհու քվեարկությունը դառնում հօգուտ Սերժ Սարգսյանի․ Ա1+. Տեսանյութ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ, ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասել է, որ կուսակցության վարչությունը դեռ գիշերվանից սկսել է քննարկումները՝ կապված ՏԻՄ ընտրությունների արդյունքների հետ և առաջիկայում որոշում կհրապարակի:

«Ընտրությունների արդյունքները պետք է վերլուծվեն»,- ասել է նա:

Հարցին՝ ընդունո՞ւմ եք ՀՀԿ-ի հաղթանակը, Ն. Փաշինյանը պատասխանել է, որ ընտրությունների արդյունքներն ընդունում է ի գիտություն.

«Ես կարող եմ երաշխավորել, որ քվեատուփի մեջ ո՛չ լցրել են քվեաթերթիկ, ո՛չ հանել, բայց մենք ստացել ենք այդքան ձայն, ինձ համար այս իրողությունն է ավելի կարեւոր»,- ասաց Փաշինյանը:
Ճշտող հարցին՝ ընտրությունների արդյունքից հետո կա՞ հիասթափություն, Փաշինյանը հստակեցրեց՝ քաղաքական գործիչը պետք է ո՛չ հիասթափվի, ո՛չ էլ ոգեւորվի։

Նիկոլ Փաշինյանը նաև նկարագրել է քաղաքացու կամարտահայտման մեխանիզմը.

«Սերժ Սարգսյանը հեռուստատեսային իր ուղերձներով չի կարողանում քաղաքացու ձայնը ստանալ, փոխում է մեթոդը, կանչում է X-ին, որը ճանաչում Y-ին, նա էլ իր հերթին Z-ին, նա էլ ճանաչում է մեկին, ով ապրում է Գյումրու X շենքում, ու էդ մարդու միջոցով կարող է մտնել մարդկանց տներ ու առաջարկել ծառայություններ, գուցե խնդրել, գուցե օգտագործել թաղային հեղինակությունը ու ստանալ համաձայնություն, որ իր սիրուհին, X-ի սիրուհին կքվեարկի հանուն իրենց, որն արդյունքում կդառնա Սերժ Սարգսյանի քվեարկություն»,- մանրամասնեց Փաշինյանը:

Ավելին՝ A1+-ի տեսանյութում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular