ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Չինաստանի իշխանությունները մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման մեկ դեպք

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Չինաստանի իշխանությունները անցած մեկ օրում հայտնաբերել են կորոնավիրուսով վարակման ընդամենը մեկ նոր դեպք, ոչ մի մարդ չի մահացել, 87-ն ապաքինվել է: Այս մասին այսօր հայտնել է Չինաստանի Հիգիենայի եւ առողջապահության հարցերով պետական կոմիտեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Վարակման նոր դեպքը գրանցվել է Շանհայում, վարակակիրը ժամանել էր արտասահմանից: Չինաստան ժամանողների շարքում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 1 676-ի, որոնցից 325-ը դեռեւս բուժում է ստանում (նրանցից 5-ի վիճակը ծանր է), 1 351-ն ապաքինվել է եւ բուժհաստատություններից դուրս գրվել: Արտասահմանից Չինաստան ժամանած ոչ մի վարակակիր չի մահացել:

Կոմիտեի հայտարարությունից հետեւում է, որ մայիսի 5-ի կեսգիշերի տվյալներով Չինաստանում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 82 881-ի, առողջացել է 77 853 մարդ, մահացել 4 633-ը: Եվս 395 մարդ հիվանդանոցներում են, որոնցից 29-ի վիճակը ծանր է:

Այս ամսվա սկզբից Չինաստանի իշխանությունները հրապարակում են ախտանիշներ չունեցող պացիենտների առանձին վիճակագրություն: Եթե դրական թեստով եւ ախատանիշների բացակայությամբ մարդու մոտ, այնուամենայնիվ, հայտնվել են հիվանդության նշաններ (հազ, ջերմություն եւ այլ նշաններ), նրան հաշվառում են հիվանդացածների առանձին վիճակագրության մեջ: Անցած մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի դրական թեստով եւ հիվանդության ախտանիշների բացակայությամբ 15 մարդ: Ներկայումս բժշկական հսկողության տակ են այդպիսի 947 պացիենտներ, որոնցից 94-ը ժամանել է արտասահմանից: Ընդ որում՝ իշխանությունները չեն հրապարակում համաճարակի սկսվելուց հետո Չինաստանում գրանցված առանց ախտանիշների դեպքերի ընդհանուր թիվը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular