ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինքնասպանության փորձ կատարած՝ 4 երեխաների մայրը տեղափոխվել է հոգեբուժարան՝ հետազոտման

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Վանաձորում հոկտեմբերի 3-ին ինքնասպանության փորձ կատարած՝ 4 երեխաների մայրն առաջին բուժօգնություն է ստացել բժշկական կենտրոնում, ապա տեղափոխվել հոգեբուժարան հետազոտման:

Մեր տեղեկություններով՝ բժիշկները որոշել են կնոջն այնտեղ տեղափոխել՝ պարզելու համար, թե արդյոք կինը հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ունի, թե ոչ:

Հիշեցնենք, որ դեպքը գրանցվել է Վանաձորի Նաիրի փողոցի շենքի իր բնարականում: Հարեւանները, նկատելով կնոջ կասկածելի վարքը այդ մասին տեղեկացրել են մոտակա հրշեջ ծառայության աշխատակիցներին:

Դեպքի վայր ժամանած փրկարարները տան պատուհանից ներս են մտել ու միջանցքի դռան ամրանից պարանով կախված վիճակում հայտնաբերել են 37-ամյա Հայկուհի Ապուջանյանին: Կինը մինչ այդ փորձել է կախվել հյուրասենյակում, միաժամանակ բաց է թողել գազի փականները: Երեխաները դեպքի պահին տանը չեն եղել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular