ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Վահագ, դու մեզ քաշեցիր». Փաշինյանը «շան լափը թափել է» Վահագն Հովակիմյանը գլխին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` սովորաբար կիրակի օրերին տեղի ունեցող ՔՊ նիստերից մեկի ժամանակ Նիկոլ Փաշինյանի «նշանառության» տակ է հայտնվել  սահմանադրական հանրաքվեի «կնքահայր» Վահագն Հովակիմյանը, ում Փաշինյանը չի խնայել։

«Շան լափ թափեց գլխին` ամենավերջին բառերով` հանրաքվեի հաշվով»,- ասաց «Իմ քայլի» մեր աղբյուրը։ «Ասաց` Վահագ, դու մեզ քաշեցիր, էսօր մենք պատի առաջ ենք կանգնել, ելք չունենք՝ կարանք խայտառակվենք, անելիքներս չգիտենք։

Մի կողմից կորոնավիրուսն է, մյուս կողմից՝ իրավական լուծումները չգտաք, ՍԴ-ի հարցում մնացինք հանրաքվեի հույսին, հիմա էլ անելիքներս չգիտենք»:

Իսկ Վահագն ի՞նչ էր ասում։ «Չորացած, լուռ լսում էր։ Ի դեպ, իմացեք` քննարկվում են հանրաքվեից «զադնի դնելու» տարբերակները»: Ի՞նչ տարբերակներ են։ «Փորձում են ելքեր գտնել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular