ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարիճներին այսօր հաճելի անակնկալներ են սպասվում․ մայիսի 6-ի աստղագուշակը

ՖՈՏՈ

Խոյ: Աշխատանքային խնդիրներն այնքան էլ բարդ չեն, որքան թվում են, հետևաբար դրանք չարժե սրտին մոտ ընդունել: Ղեկավարության հետ որոշ տարաձայնություններ կծագեն: Այդ ամենի շուրջ փոքր-ինչ կմտահոգվեք, սակայն շուտով կհաջողվի հարթել խնդիրները և վերականգնել հարաբերությունները: Աջակցություն կստանաք այն գործընկերներից, որոնց երբեք ձեզ կողմնակից չեք համարել: Հրաշալի օր է սիրային ժամադրությունների, ընկերական հանդիպումների համար: Նոր ծանոթությունները դրական լիցքեր կպարգևեն: Միայն թե աշխատեք չսիրահարվել, այսօր դրա ժամանակը չէ:

 

Ցուլ: Դրական միտումների ազդեցությունը մեծ է, թեև օրվա ընթացքում դժվարությունները բացառված չեն, սակայն ընդհանուր առմամբ այն բարեհաջող կդասավորվի: Նշանի որոշ ներկայացուցիչներ իրենց աշխատանքի դիմաց կպարգևատրվեն: Հնարավոր է հին պարտքի վերադարձ, ֆինանսական վիճակի բարելավում: Չկորցնեք որևէ նոր բան սովորելու նաև վերապատրաստվելու հնարավորությունները: Մի թուլացեք և թույլ մի տվեք, որ իրադարձություններն իրենց հունով ընթանան: Հաջողության կհասնեք, եթե վճռականություն դրսևորեք և ինքներդ ընտրեք ձեր ուղին: Այսօր ցանկացած վեճից հաղթող դուրս կգաք:

Երկվորյակներ: Հնարավոր է բախում ուժեղ մրցակցի հետ: Արդար պայքարում հաղթանակ տանել հեշտ չի լինի: Ստիպված կլինեք որոշ խորամանկությունների դիմել: Այդպիսով ոչ մեկի չեք վնասի, բայց և ցանկալի արդյունքների կհասնեք: Հնարավոր է գլուխ բարձրացնեն որոշ հին խնդիրներ, որոնց մասին արդեն մոռացել էիք: Փորձեք զերծ մնալ վեճերից, դրանք կարող են տհաճ հետևանքներ ունենալ: Մտերիմները սիրով օգնության ձեռք կմեկնեն, եթե կիսվեք նրանց հետ ձեզ անհանգստացնող խնդիրներով: Փորձեք հնարավորինս անկեղծ լինել, այսօր դա անհրաժեշտ է ընտանիքում և անձնական հարաբերություններում ներդաշնակություն պահպանելու համար:

Խեցգետին: Գործնական տեսանկյունից օրը լավ կդասավորվի, անգամ ամենահամարձակ սպասելիքները կարդարանան: Համոզված եղեք՝ աստղերն այսօր ձեր կողմից են: Նոր նախագծերը շահեկան կլինեն: Կարող եք քննարկել ձեր կարիերայի հետագա զարգացմանը նաև աշխատավարձի բարրձրացմանը վերաբերող որոշ հարցեր: Շատ Խեցգետիններ եկամուտի նոր աղբյուր կգտնեն: Օրվա երկրորդ կեսին առանց որևէ պատճառի տրամադրությունը կարող է փչանալ: Զգացմունքային դաշտն անկայուն է, հանգստություն պահպանել չի ստացվի: Բացասական միտումների ազդեցությունը կմեծանա: Կվիճեք մտերիմների հետ:   

Առյուծ: Լարված օր է սպասվում: Այսօր քչերին կհաջողվի հանգստություն պահպանել: Հաջողության կհասնեն միայն նրանք, ովքեր վաղուց կողմնորոշվել են իրենց ապագա ծրագրերում, հասցրել են ճանաչել ընկերներին և հակառակորդներին, վստահ են իրենց իրավացիության մեջ: Նշանի մյուս ներկայացուցիչներն այսօր լի են կասկածներով, ամեն տեսակ տագնապներով: Որքան էլ ինքնավստահ լինեք, միևնույն է, իրականում աջակցության կարիք շատ ունեք: Այսօր կարող եք ապավինել այն ընկերներին, ովքեր լավ գիտեն ձեր ուժեղ և թույլ կողմերը: Օրվա երկրորդ կեսը հարմար է սիրային ժամադրությունների համար:

Կույս: Դրական միտումների ազդեցությունը մեծ է: Օրը լավ կդասավորվի անգամ այն Կույսերի համար, ովքեր հաջողության հասնելու նպատակով ոչինչ չեն ձեռնարկի: Հնարավոր է անսպասելի գումարային շահույթ: Կնքած բոլոր գործարքները շահեկան կլինեն: Անձնական հարաբերությունները ներդաշնակ են զարգանում, և դրա համար ստիպված չեք ջանքեր գործադրել: Սիրելին կես խեսքից կհասկանա ձեզ և ամեն կերպ կփորձի ուրախացնել:

Կշեռք: Այսօր կարող են մտահոգել շաբաթվա սկզբին ծագած հարցերը: Իրադարձություններին հնարավորինս հանգիստ վերաբերվեք: Ի վերջո, բոլոր հարցերն էլ լուծումներ կգտնեն: Հնարավոր են անսպասելի գործնական առաջարկներ: Ավելի հետաքրքիր աշխատանքի անցնելու հնարավորություն կունենաք: Հարմար օր է սեմինարների, կոնֆերանսների, ինչպես նաև այլ միջոցառումների մասնակցելու համար: Ընտանեկան վեճերից կհաջողվի խուսափել, եթե հրաժարվեք որոշ կարևոր հարցեր քննարկել: Միևնույն է, այսօր չի հաջողվի վերջնական որոշում կայացնել, հետևաբար անիմաստ խոսակցությունների վրա ժամանակ և նյարդեր ծախսել չարժե: Երեխաներին ուրախացնելու առիթը բաց չեք թողնի:

Կարիճ: Այսօր հնարավոր են նոր բացահայտումներ, հաճելի անակնկալներ: Ձեր երևակայությունը սահմաններ չի ճանաչում և այսօր լիարժեք կդրսևորեք այն: Նոր մտահղացումներն, ինչպես հարկն է, չեն գնահատվի, սակայն սկսեք ձեր գաղափարները կյանքի կոչել: Ընթացքում կողմնակիցներն անպայման կհետևեն ձեզ: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են վեճեր, հիմնականում ֆինանսական հարցերի շուրջ: Ձեր շռայլությունը կարող է լուրջ խնդիրների հանգեցնել: Թեև սրտի խորքում ընդունում եք ձեր սխալը, սակայն, միևնույն է, կհրաժարվեք հետևել մտերիմների խորհուրդներին:

Աղեղնավոր: Նրանք, ովքեր սիրում են դժվարություններ հաղթահարել, այսօր չեն ձանձրանա: Իսկ նրանք, ովքեր նախընտրում են քիչ ջանքեր գործադրել, ապա չնչին հաջողությունների կհասնեն, այն էլ՝ իրենց համար ոչ այնքան կարևոր ոլորտում: Այս մոտեցումը նաև շահեկան է, քանզի կհաջողվի խնայել ուժերը հետագայում սիրելի գործով զբաղվելու համար: Հնարավոր են հաճելի հանդիպումներ: Սիրային ժամադրությունը կարդարացնի ձեր բոլոր սպասելիքները: Կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Եթե նոր կյանք սկսելու ցանկություն ունեք, ապա այսօր հրաշալի օր է առաջին քայլն անելու համար:

Այծեղջյուր: Հետաքրքիր իրադարձություններով լի, անմոռանալի օր է սպասվում: Ձեզնից պահանջվում է առավել զգուշավոր լինել մարդկանց հետ շփումներում: Փորձեք հեռու մնալ վատատես, մռայլ մտքերի տեր, բացասական լիցքեր հաղորդող անձանցից, քանզի նրանց տրամադրությունը կարող է ձեզ փոխանցվել: Նշանի շատ ներկայացուցիչներ այսօր ծայրահեղ ուշադիր կլինեն մտերիմների նկատմամբ, կփորձեն իրականացնել վերջիններիս ցանկությունները: Սիրելին հավանության կարժանացնի ձեր բոլոր մտահղացումներն ու կօգնի իրագործել դրանք:

Նյութի շարունակությունն՝ այստեղ



 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular