ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Սաակաշվիլին անցյալի քաղաքական գործիչ է, որը չի կարող օգուտ տալ ո՛չ Վրաստանին, ո՛չ Ուկրաինային». Չիկովանի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի վարչապետի խորհրդական Իրակլի Չիկովանին հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին անցյալի քաղաքական գործիչ է, որը չի կարող օգուտ տալ ո՛չ Վրաստանին, ո՛չ Ուկրաինային: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը:

«Հետևողականությունը, համակարգվածությունն ու արժեքների հիման վրա քաղաքականության կազմավորումը բնորոշ չեն Միխեիլ Սաակաշվիլիին: Սաակաշվիլին անցյալի քաղաքական գործիչ է, իսկ անցյալի քաղաքական գործիչը չի կարող դրական արդյունք ստեղծել ոչ Վրաստանի, ոչ Ուկրաինայի համար: Ափսոսանք է առաջացնում այն փաստը, որ մեր երկրում ծանր հանցագործության համար մեղադրվող մարդը մեկ այլ պետության կառավարման համակարգում մասնակցություն ունենալու թեկնածու է: Մենք կսպասենք իրադարձությունների զարգացմանն ու ըստ դրա կտանք մեր պատասխանը»,-հայտարարել է Չիկովանին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը,   Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ուսումնասիրել և հավանության է արժանացրել կառավարությունում Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին պաշտոնի նշանակելու առաջարկը, որը Գերագույն ռադայի կողմից հաստատում չի պահանջում: Ըստ աղբյուրների՝ Զելենսկին Սաակաշվիլիին պատրաստվում է նշանակել կառավարությունում նախագահի ներկայացուցչի պաշտոնում: Ուկրաինայի կառավարությունն ապրիլի 28-ին Գերագույն ռադայից հետ էր կանչել Վրաստանի նախկին նախագահ, Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլիին բարեփոխումների գծով փոխվարչապետ նշանակելու առաջարկը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular