ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցից մեկ տարի անց. դիտարկումներ և գնահատականներ | տեսանյութ

ՎԻԴԵՈ

Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն ավարտվել է, սկսել է պահանջատիրական պայքարը։ Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը՝ ընդգծելով, որ վերջին 10 տարիներին հարցն այս ուղղությամբ փորձել են տանել բազմաթիվ գիտնականներ, քաղաքական ուժեր և այլն։

Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի փոխդեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն էլ հավաստիացրեց, որ հարցն, անշուշտ, առաջ է գնում, բայց մեր քայլերը ցանկալիից հեռու են ու դանդաղ։

«Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, դիվանագետ Արա Պապայանն էլ ընդգծեց, որ անհրաժեշտ է սկսել նախորդ տարի հունվարին ընդունած հռչակագրի դրույթների իրականացումը։

Մանրամասները՝ տեսանյությում.

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular