ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իշխանության եկած երեխեքը, ովքեր երբևէ պաշտոն չեն ունեցել, իրենց թվում է՝ իրավունք ունեն հայ ազգին ղեկավարելու. Իսրայել Հակոբկոխյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իշխանության եկած այսօրվա երեխեքը, ովքեր երբևէ պաշտոն չեն ունեցել, իրենց թվում է՝ իրավունք ունեն հայ ազգին ղեկավարելու: Այս մասին Արմնյուզ ՀԸ Անժելա Թովմասյանի՝ «Հայելու առաջ» հեղինակային հաղորդման ժամանակ ասել է բռնցքամարտի աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանն՝ անդրադառնալով հեղափոխությունից երկու տարի անց ունեցած արդյունքներին:

Իսրայել Հակոբկոխյանի խոսքով՝ յուրաքանչյուր ոլորտում մեզ պետք են հեղինակություններ, որպեսզի խառնաշփոթ չլինի. «Գավառում տեղի ունեցած ողբերգական դեպքը ցույց է տալիս, որ մի երկրում ապրում ենք, բայց թուրքի-հայի պատերազմի մեջ ենք: Եթե այս գյուղերում մի հեղինակավոր մարդ լիներ, գուցե նմանատիպ դեպքի ականատեսը չլինեինք»:

Ըստ Հակոբկոխյանի՝ երբ ամեն ծակից դուրս եկածին թվում է՝ ինքն է հեղինակությունը, հետևաբար այսպիսի դեպքեր դեռ շատ ենք տեսնելու. «Նիկո՛լ, մի արա այնպես, որ հայը հայի նկատմամբ թշնամանա»:

Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի վերջին հայտարարությանը, որի համաձայն՝ Հայաստանն ու Ադսրբեջանը բանակցում են Արցախի հարցի կարգավորման փուլային տարբերակի շուրջ, Հակոբկոխյանը նշել է. «Լավրովի ասածը բացահայտում լիներ, չլիներ, ես հիշում եմ՝ ինչպես էր Ալիևի հետ վերելակային հանդիպումից հետո Նիկոլ Փաշինյանը վիզը ծուռ, խեղճացած էր, իսկ Ալիևը՝ հպարտ: Ցավն այն է, որ առանց մեր գիտության մեր ճակատագիրն են որոշում»:

Խոսելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությունից՝ Իսրայել Հակոբկոխյանն ասել է. «Ես ինձ վատ եմ զգում, որ մեր երկրի ղեկավարն անում է թուրքի ցանկությունները: Եթե մարդու մեղքն ապացուցված չէ, ինչպե՞ս կարելի է երկու տարի նրան պահել կալանքի տակ»:

Իսրայել Հակոբկոխյանը դիտարկմամբ՝ ինչպե՞ս կարելի է հերոս մարդուն պահել կալանքի տակ. «Դուք հասկանում ե՞ք՝ Քոչարյանին, Խաչատուրովին, Սեյրան Օհանյանին նստացրել են դատարանում, մի երեք մանեթով էլ լացողներին են բերել, բա ՊՆ նախարարն ինչու՞ չի ասում՝ նույն Սեյրան Օհանյանն իմ հրամանատարն է եղել, դուք այսօր իրենց մեղադրում եք պետական դավաճանության մե՞ջ»:

Ամփոփելով խոսքը՝ Իսրայել Հակոբկոխյանը նշել է, որ մենք այսօր երկիրը հասցրել են անդունդ, իսկ մարդկանցից շատերն, ովքեր իսկապես հավատում էին Նիկոլ Փաշինյանին, այսօր ձեռքներն իրենց գլխին են տալիս՝ ինչպես են հավատացել այս իշխանությանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular