ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». Արտակարգ դրության ռեժիմը կերկարացնեն

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունն, ըստ ամենայնի, մայիսի 14-ին արտակարգ դրության ռեժիմը երկարացնելու է։ Որոշումը կայացվել է երեկ, թեպետ պաշտոնապես դեռեւս չեն հայտնում։ Հիմնական դրդապատճառը քաղաքական է՝ սահմանադրական հանրաքվեի հարցը, որի լուծումն իշխող թիմը չի գտնում: Բանն այն է, որ արտակարգ դրությունը վերացնելուց հետո, ըստ օրենքի, 50-ից 65 օրվա ընթացքում պետք է անցկացվի առկախված հանրաքվեն, սակայն իշխանությունները երկընտրանքի առջեւ են կանգնած՝ մի կողմից համավարակի տարածումն է լայն թափ առնում, եւ հանրաքվեի անցկացումով կարող են հազարավոր մարդկանց առողջությունը վտանգել։ Մյուս կողմից՝  կասկածներ ունեն, որ հանրաքվեն հիմա առավել եւս կտապալվի: Այդ պատճառով էլ մտադիր են եւս մեկ ամսով երկարացնել արտակարգ դրության ռեժիմը՝ հույս ունենալով իրավիճակից ելք գտնել»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular