ԱԱԾ տնօրենը հրաժարական է ներկայացրել.InfoPort.am
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸԱզգային անվտանգության ծառայության տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը հրաժարական է ներկայացրել: Այդ մասին InfoPort.am-ին հայտնեցին ԱԱԾ-ին մոտ կանգնած իր աղբյուրները:
Ըստ աղբյուրի հրաժարական են ներկայացրել նաև մի քանի բարձրաստիճան սպայեր: Պատճառը հանդիսացել է Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի որդու Գուրգեն Խաչատրյանի փախուստը: Հիշեցնենք, որ Խաչատրյանը մեղադրվում է կաշառք տալուն օժանդակելու մեջ: Դատարանը նրա նկատմամաբ որպես խափանման միջոց է ընտրել կալանքը: Նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ըստ լուրերի Խաչատրյանի փախուստը խիստ զայրացրել է վարչապետին և նա որոշել է գործուղել ԱԱԾ իր հավատարիմ մարդուն` ՊՎԾ պետի նախկին ԺՊ Արգիշտի Քյարամյանին: Ստեղծված իրավիճակն էլ հանգեցրել է ԱԱԾ-ում հրաժարականների:
Փորձեցինք այս տեղեկությունները ճշտել վարչապետի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանից, նա ասաց, որ նման ինֆորմացիայի չի տիրապետում, և հորդորեց դիմել ԱԱԾ: ԱԱԾ-ի համապատասխան բաժնի հետ մեզ կապվել դեռևս չի հաջողվել` հեռախոսները զբաղված են: