ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ընդդիմադիր դաշտում նոր քաղաքական միավորի պահանջը գնալով աճում է

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այն, որ քաղաքական կյանքը Հայաստանում ճգնաժամ է ապրում, երկու կարծիք լինել չի կարող: Բայց, որ այսպես երկար շարունակվել էլ չի կարող, սա էլ է միանշանակ: Այս պայմաններում բնական հարց է ծագում, թե ի՞նչ պետք է անել հայաստանյան արտախորհրդարանական քաղաքական դաշտը ճգնաժամից դուրս բերելու, այլընտրանքային օրակարգ ձևավորելու համար, երբ մի կողմից որոշակի կենսագրություն ունեցող քաղաքական ուժերի հանդեպ հասարակության անվստահությունն է մեծ, մյուս կողմից երիտասարդ քաղաքական միավորները կարծես չեն շտապում սեփական օրակարգով ներկայանալ:

Նախկին քաղաքական ուժերին չվստահող և իշխող ուժից էլ օր-օրի հիասթափվող հասարակությունը թեև հայտնվել է անորոշության մեջ, սակայն, փնտրում է այն ուժին, որին ո՛չ միայն կարող է վստահել, այլև ապագայում ևս հույս կապել այդ ուժի հետ: Այս պարագայում նորաստեղծ և քաղաքական դաշտում մաքուր կենսագրություն ունեցող ուժերի պահանջը գնալով աճում է:

Ու թեև դրանք շատ չեն, բայց որոշ կուսակցությունների արդեն իսկ հաջողվում է տեսանելի քայլեր ձեռնարկել և երիտասարդ ու կարող ուժերի համախմբել: Առավել ևս, որ արտախորհդրանական ըննդիմադիր քաղաքական միավոր ձևավորելու պահանջն իշխանությունների նվազող վարկանիշի ֆոնին ոչ միայն գնալով մեծանում է, այլև դարձել է օրակարգային պահանջ:

Ամենայն հավանականությամբ քաղաքական ճգնաժամից դուրս գալու, սեփական օրակարգով ներկայանալու, արտախորհրդարանական քաղաքական ուժերին կոնսոլիդացնելու լիդերի դերը բաժին կհասնի Արթուր Ղազինյանի ղեկավարած «ՄեկՀայաստան» կուսակցությանը, քանի որ, կարծես, այս ուժին հաջողվել է համախմբել մաքուր կենսագրություն ունեցող և նախկին քաղաքական խաղերի մեջ չներքաշված անձանց ու ահատներին:

Մյուս կողմից, կուսակցության մուտքը քաղաքական դաշտ կարող է լավ հարթակ լինել երիտասարդ ու կարող ուժերին համախմբելու և նոր օրակարգով հանրությանը ներկայանալու համար: Ուստի, չի բացառվում, որ շատ շուտով ականատես լինենք բոլորովին նոր՝ արտախորհրդարանական քաղաքական վերադասավորումների, որին կհաջողվի իր կողմը գրավել ո՛չ միայն խորհրդարանից դուրս մնացած քաղաքական ուժերին, այլև հասարակության այն սեգմենտին, որը իշխանությունից հիսթափված է և նոր քաղաքական տանիք է փնտրում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular