ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Տղերք, գոնե հասկանո՞ւմ եք, թե ինչ ծուղակի մեջ եք ինքներդ ձեզ ու մեզ բոլորիս գցել. Աշոտյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Ինչպես և կանխատեսվում էր, պաշտոնական Բաքուն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից երեկ ՀՀ ԱԺ-ում Ղարաբաղյան կարգավորման հետ կապված հնչեցրած հայտարարություններին։

Երկու խիստ ուշագրավ փաստ։

1.Թեպետ Փաշինյանն երեկ հերթական ռևերանսներն արեց Ալիևի նկատմամբ, ընգծելով նրա իբր կոնստրուկտիվ մոտեցումները, Ադրբեջանական ԱԳՆ-ն կրկին խոսեց բանակցությունների տապալման մեղքը Հայաստանի վրա նախապես գցելու ոճի մեջ։

2.Ադրբեջանական ԱԳՆ-ն իր հայտարարության մեջ կրկին հղում արեց բացառապես ՄԱԿ-ի ԱԽ բանաձևերի վրա, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին՝ ոչ մի հիշատակում։ Ձեզ սա ոչինչ չի՞ հուշում։

Մի՞թե չեք տեսնում, որ Ադրբեջանն, օգտվելով ձեր սխալներից, գալիք հնարավոր պատերազմի մեղքն ամբողջությամբ ու նախապես գցում է Հայաստանի վրա։

Տղերք, գոնե հասկանու՞մ եք, թե ինչ ծուղակի մեջ եք ինքներդ ձեզ ու մեզ բոլորիս գցել։

Սրա տակից դուրս գալ պատրաստվու՞մ եք։

Արմեն Աշոտյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular