ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մի՞թե դրա ժամանակն է, գրո՛ղը տանի…

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Այն, որ մեր երկրում հովանավորչությունն ու կոռուպցիան գնալով ծաղկում են, առանձնապես գաղտնիք չէ: Նորություն չենք լինի բացահայտած, եթե ասենք, որ գրեթե յուրաքանչյուր քիչ թե շատ բարձրաստիճան չինովնիկ, չցանկանալով, ասյպես ասած, աչքի ընկնել իր անհայտ ծագման միլիոնների պատճառով, որպես կանոն, իր ձեռքի տակ ունենում է մարդկանց, որոնք էլ հենց ծառայում են որպես գլխավոր քողարկիչներ այն թալանած միլիոնների, որոնք այս կամ այն չինովնիկը ցանկանում է շրջանառության մեջ դնել ու «ֆռռացնել»:

Ամենացավալին, սակայն այն է, որ, որպես կանոն, չինովնիկների կողմից փող «ֆռռացնելը» չափազանց թանկ է նստում բոլոր նրանց վրա, ովքեր գործի բերումով դառնում են կոնկուրենտներ տվյալ պաշտոնյայի համար. այդպիսիք շուտով կա՛մ ստիպված են լինում սեփական ունեցվածքը ամբողջովին վաճառել ու հօդս ցնդել՝ խուսափելու համար կործանարար հետևանքներից, կա՛մ համակերպվել այն իրավիճակին, որը պարտադրվում է իրենց այս կամ այն բարձրաստիճանի կողմից: Բայց համաձայնե՛ք, որ մի բան է, երբ այդ բարձրաստիճանն ասենք ինչ-որ միջին տրամաչափի չինովնիկ է լինում և բոլորովին այլ բան, երբ՝ մի ողջ վարչապետ…

Մասնավորապես՝ պարզվում է՝ օրերս հարկային ստուգումներ են սկսվել բոլոր այն ձկնաբուծական ձեռնարկություններում, որոնցում համատեղության կարգով բուծում են նաև խեցգետիններ: Ինչպես ենթադրելի է, այս անակնկալ ստուգումը կապված է Հովիկ Աբրահամյանի ընտանիքին պատկանող «Մխչյան ֆիշի» գործերը «առաջ գցելու» հետ, որը, ի դեպ ևս, բացի զուտ ձկնաբուծությունից, զբաղվում է նաև խեցգետիններ բուծելով ու դրանք վաճառելով: Ասում են և, ինչպես հասկանում եք, ամենևին էլ ոչ անհիմն կերպով, որ հարկային ստուգայցերը մրցակից, բայց համեմատաբար փոքր ձկնաբուծարաններ նպատակ ունեն, ձվի մեջ մազ փնտրելու տրամաբանությամբ, կեխտ գտնել այդ ընկերություններում ու փակել կամ սահմանափակել դրանց գործունեությունը՝ ավելորդ մրցակցությունից խուսափելու համար: Փաստացի գործ ունենք Հանրապետությունում ոչ միայն ձկնաբուծության, այլև խեցգետնագործության մոնոպոլիզացիայի հետ, ինչի մտահղացումը պատկանում է վարչապետ Աբրահամյանին:

Հատկանշական է այն, որ այս ամենը տեղի է ունենում մի իրավիճակում, երբ երկիրը գոյության կռիվ է տալիս արտաքին ճակատում, երբ թիկունքն ամուր է պետք պահել, իսկ ամեն մի փակված աշխատատեղ ու բիզնես կարող է շատ թանկ արժենալ յուրաքանչյուրիս համար: Ավա՜ղ, պետք է փաստենք, որ որքան էլ ցավալի լինի խոստովանելը, բայց քառօրյա պատերազմը ոմանց այդպես էլ ոչինչ չսովորեցրեց, նրանց, ովքեր աշխարհին սովոր են նայել միայն սեփական պատուհանից ու, խոշոր հաշվով, թքած ունեն բոլոր նրանց վրա, ովքեր առնչություն չունեն իրենց բիզնես շահերի հետ ու դեռ մի բան էլ «գործին խփողներ են»…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular