ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ում տեղի ունեցածը քաղաքական է, պետք է ստանա քաղաքական գնահատական ու հետևանք. Էդմոն Մարուքյանի ելույթից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը լքեց նիստերի դահլիճը (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Այսօր ԱԺ-ում տեղի ունեցածը քաղաքական է, և պետք է ստանա քաղաքական գնահատական, և մենք ակնկալում ենք թե´ իշխող խմբակցությունից, թե´ ՀՀ քաղաքական ուժերից, թե´ հասարակական սեկտորից այն քաղաքական գնահատականները, որոնք հարիր են ժողովրդավարական համակարգին: Այս մասին ԱԺ նիստում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով ԱԺ-ում այսօր տեղի ունեցած ծեծկռտուքին:

Նա նշեց, թե միջադեպից անցել է մոտավորապես երեք ժամից ավել, բայց չկա որևէ արձագանք, որը հարիր է ժողովրդավարական քաղաքական համակարգինն:

«Ես կարծում եմ, որ ոտնահարվել են ժողովրդավարության հիմքերը, հեղափոխության հռչակման արժեքները, և ես կարծում եմ, որ ՀՀ պատմության մեջ աննախադեպ բան է տեղի ունեցել: Եթե կասեք՝ 1996-ին էլ են պատգամավորին խփել, 2002-ին, ինչքան հիշում եմ՝ խմբակցության ղեկավարին դեռ հետևից, կողքից չեն խփել»,- ասաց Մարուքյանը:

Նա նշեց, թե քաղաքական գնահատականին պետք է հաջորդի հետևանքը: «Ուղղակի քաղաքական գնահատականը որևէ բան չի կարող փոխել, միջադեպը պետք է ունենա քաղաքական հետևանքներ: Տեղի ունեցածը, մեծ հաշվով, մեր խնդիրն էլ է, բայց ավելի շատ հեղափոխության առաջնորդի խնդիրն է: Մենք հիմա կլքենք նիստերի դահլիճը և ապագայում, կախված քաղաքական գնահատականներից և հետևանքներից, կանենք եզրահանգումներ, կորոշակիացնենք մեր անելիքները, և կհասկանանք՝ հետագայում ինչպես ենք աշխատելու այս խորհրդարանում»,-ասաց Էդմոն Մարուքյանը:

Հիշեցնենք, որ պատգամավորների միջև ծեծկռտուքը տեղի ունեցավ Կառավարության 2019թ. ծրագրի քննարկման ընթացքում: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի ելույթի ժամանակ «Իմ քայլը»-ի պատգամավոր Սասուն Միքայելյանը միջամտեց, ինչին հաջորդեց Էդմոն Մարուքյանի պատասխանը, թե՝ «ինչը կցխեք»: Էդմոն Մարուքյանն իջավ ամբիոնից, ինչից հետո Սասուն Միքայելյանի ու նրա միջև ծեծկռտուք տեղի ունեցավ, որին միջամտեցին այլ պատգամավորներն ու Կառավարության անդամները:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular