ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր ինտրիգ. ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կարող են պայթել. «Լրագիր»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Lragir.am-ը գրում է.

Վանաձորի քաղաքապետի ու ավագանու ընտրության արդյունքում հետաքրքիր իրավիճակ է առաջացել.

ՀՀԿ-ի ձայները չեն բավականացնում քաղաքապետ ընտրելու համար, իսկ եթե ԲՀԿ-ն եւ ՕԵԿ-ը (Հայկական վերածնունդ) աջակցեն Լուսավոր Հայաստան կուսակցությանը, որը երկրորդն է իր ձայներով, ՀՀԿ թեկնածուն քաղաքապետ չի դառնա, եւ քաղաքում տեղի կունենա իշխանափոխություն:

ՕԵԿ-ն ի պատասխան Լուսավոր Հայաստանի առաջարկի՝ դրել է իր պայմանները, մասնավորապես՝ որ ԼՀ-ն միանա իրեն: Իսկ ԲՀԿ-ն էլ խոսում է գաղափարական ինչ որ խնդիրներից, «ցրելով» առաջարկը: Թե այդ ինչ «գաղափարական հավատամք» ունեն ԲՀԿ-ն կամ ՕԵԿ-ը՝ այդպես էլ պարզ չդարձավ:

Թե ՕԵԿ-ը, թե ԲՀԿ-ն ներկայանում են որպես ընդդիմություն եւ բոցավառ քննադատում ՀՀԿ-ին, հայտարարելով, որ ոչ մի պարագայում չեն միանա նրան: Սակայն Վանաձորում ստեղծվել է շատ կոնկրետ իրավիճակ, եւ ՀՀԿ-ին չմիանալը դեռ չի նշանակում, որ այդպիսով դեմ են նրան, ընդհակառակը, չմիանալով՝ օգնելու են ՀՀԿ-ին պահպանել իշխանությունը Վանաձոր քաղաքում:

Հայաստանում ներկայում ընդդիմությունը լուրջ աղմուկ է բարձրացրել, թե իրենցից ով է ավելի ընդդիմադիր: Այդ աղմուկը երկու կողմ ունի՝ ով ավելի պատկերավոր կհայհոյի ՀՀԿ-ին ու Սերժ Սարգսյանին, եւ երկրորդ՝ ով ավելի համոզիչ կբացահայտի մյուս ընդդիմադիրներին:

Սակայն առաջանում են կոնկրետ իրավիճակներ, երբ անհրաժեշտ է կոնկրետ դիրքորոշում ու գործնական քայլ, որից հետո լուծվում է շատ կարեւոր խնդիր: Վանաձորը հենց այդ դեպքն է, երբ պետք է երեւա, թե արդյոք իրենց ընդդիմադիր համարող այս կուսակցությունները սկզբունքային են «ՀՀԿ-ին իշխանությունից հեռացնելու» հարցում:

Մնացյալը պարզ դեմագոգիա է, որից հայկական ընդդիմադիր դաշտում ավելի շատ կա, քան նույնիսկ իշխանության մեջ:

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular