ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ «Փեթակի Վարուժին» սպասարկող Toyota-ի վարորդն ու ուղևորը լկտի պահվածք են ցուցաբերել Երևանում՝ ծեծի ենթարկելով երիտասարդին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ կիրակի՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,Կոմիտասի պողոտայում Rover մակնիշի ավտոմեքենայի վարորդը ծեծի է ենթարկվել 2 անձանց կողմից, ովքեր, վստահ լինելով, որ իրենք կմնան անպատիժ, քաղաքացիների ներկայությամբ ծեծն ուղղորդել են հայհոյանքներով։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ծեծի պատճառը եղել է այն, երբ «Արմենիա» հեռուստաընկերության աշխատակից Արսեն Ասլանյանը, ով մասնագիտությամբ մոնտաժող է, իրեն պատկանող Rover մակնիշի ավտոմեքենայով փորձել է վազանց կատարել Toyota Corolla մակնիշի 032 ՍՍ 01 համարանիշի ավտոմեքենային։

Վազանցը դուր չի եկել Toyota-ի վարորդին ու ուղևորին, ովքեր մեքենան կանգնեցրել են Rover-ի առաջ, որպեսզի վարորդը չկարողանա հեռանալ և դուրս գալով Toyota-ի միջից՝ սկսել են ծեծել Ա. Ասլանյանին։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Toyota-ն, որի միջից դուրս են եկել այդ «սուտի լավ տղերքը», հաշվառված է ՀՀ նախագահի աշխատակազմի հաշվեկշռում և սպասարկում է ՀՀ նախագահի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարուժան Գրիգորյանին։ Վերջինս հանրությանն ավելի շատ հայտնի է «Փեթակի Վարուժ» մականվամբ։

SHAMSHYAN.com-ը վստահ է, որ ՀՀ ոստիկանությունն ու Հայաստանի քննչական կոմիտեն օպերատիվորեն կարձագանքեն հրապարակմանը և կհայտնաբերեն Toyota-ի միջից դուրս թռած «առյուծներին» և օրենքի սահմաններում պատասխանատվության կենթարկեն։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular