Երկվորյակներն այսօր բոլորի հետ վիճում են․ մայիսի 10-ի աստղագուշակը
ՖՈՏՈԽոյ: Ստիպված կլինեք արագ կողմնորոշվել ստեղծված իրավիճակներում և լուծումներ գտնել: Նշանի շատ ներկայացուցիչներ կարող են հետաքրքիր գործնական առաջարկներ ստանալ: Թեև դրանք անմիջապես չեն լուծի ձեր ֆինանսական խնդիրները, սակայն բավականին հեռանկարային կլինեն: Մասնագիտական հաջողությունների կհասնեք: Ծնողների հետ հարաբերությունները լավ են, հարազատների, ընկերների, սիրելիի հետ ևս հրաշալի լեզու կգտնեք: Հնարավորություն կունենաք փոխըմբռնման հասնելու այն մարդու հետ, ում հետ վերջերս գժտվել եք:
Ցուլ: Օրվա առաջին կեսին զգացմունքային դաշտն անկայուն կլինի: Ձեզ հատուկ դյուրագրգիռ վիճակը դուր չի գա մտերիմներին: Որքան էլ փորձեն հաշտեցնել ձեզ իրականության հետ, որն, ի դեպ, այնքան էլ անմխիթար չէ, ավաղ, նրանց մոտ ոչինչ չի ստացվի: Մանրուքների շուրջ հնարավոր են վեճեր, որոնց պարզաբանման համար երկար ժամանակ կպահանջվի: Օրվա երկրորդ կեսին դրական միտումների ազդեցություն կզգացվի և հետզհետե ավելի կմեծանա: Հնարավորություն կունենաք պաշպանելու ձեր տեսակետը, իրագործել այն ամենն, ինչը վաղուց ծրագրել էիք: Որևէ մեկից օգնություն չակնկալեք, գործեք ինքնուրույն:
Երկվորյակ: Այսօր բոլորի հետ վիճում եք: Տարաձայնություններ կծագեն անգամ նրանց հետ, ովքեր միշտ հասկացել ու աջակցել են ձեզ: Զիջումների չեք գնա, կշարունակեք համառորեն պնդել ձեր տեսակետը: Արդյունքում կհետաձգվեն կամ կխափանվեն որոշ համատեղ ծրագրեր: Մեծամասշտաբ, բարդ գործեր ձեռնարկել չարժե: Սահմանափակվեք այն խնդիրներով, որոնք պարզ են և ի վիճակի եք ավարտին հասցնելու: Երեկոն խորհուրդ է տրվում նվիրել հանգստին, զբաղվեք չձանձրացնող, հետաքրքիր գործերով:
Խեցգետին: Օրվա զգալի մասը կվատնեք որոշ դատարկ վիճաբանությունների վրա: Ճիշտ կվարվեք և ժամանակ կխնայեք, եթե զրուցակցին որևէ բան համոզելու փոխարեն պարզապես գործեք այնպես, ինչպես ուզում եք: Կարճ ժամանակում արդյունքներ ստանալու ակնկալիք չունենաք: Նպատակին կհասնեք երկար, սակայն ճիշտ ճանապարհով: Այսօր որոշ իրադարձություններ կարող են խախտել մտերիմների հետ շփումներում տիրող հանգստությունը: Այդժամ փոխադարձ դժգոհությունների մեծ ալիք կբարձրանա: