Բաքվի կենտրոնում ոստիկանները եւ նույնասեռականների ծեծկռտուք են սարքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲաքվի կենտրոնում ոստիկանները եւ նույնասեռականների ծեծկռտուք են սարքել։ Ինչպես հայտնում է haqqin.az–ը, բախման պատճառը եղել է ավտովթարը։
Հոկտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը Mitsubishi Pajero ամենագնացը մեծ արագությամբ փորձել է թեքվել, սակայն վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել ճանապարհային նշանին ու գովազդային վահանակին, փոխանցում է avtosfer.az–ը։
Ականատեսների վկայությամբ՝ ամենագնացի ղեկին եղել է սեռական փոքրամասնության ներկայացուցիչ։
ՃՈ աշխատակիցները փորձել են վարորդին բժշկական փորձաքննության տանել, սակայն վերջինս դիմադրել է եւ հեռախոսով ինչ–որ մարդկանց զանգել։
Շուտով դեպքի վայր է ժամանել մոտ 30 նույնասեռական, որոնք սկսել են պաշտպանել վարորդին։ ԾԵծկռտուքի ժամանակ վարորդը դիմել է փախուստի, իսկ նրա մեքենան տարել են տուգանային հրապարակ։