ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱԺ-ն շարունակում է քննարկել մարդու իրավունքների պաշտպանության վիճակի մասին զեկույցը (ուղիղ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
 

Ազգային ժողովն այսօր՝ մայիսի 12-ին շարունակում է նախորդ շաբաթ սկսված իր հերթական նիստերի աշխատանքը:

Նշենք, որ նախօրեին խորհրդարանը վավերացրեց Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիան:

Երեկ ԱԺ-ն սկսեց քննարկել «2019 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը եւ «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2019 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Այն ներկայացրեց ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը:

Հարցի քննարկումը շարունակվում է այսօր:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում մայիսի 8-ին տեղի ունեցած ծեծկռտուքից հետո «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում նիստերին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular