ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որն էր Էդմոն Մարուքյանի` Արցախ այցի նպատակը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Լուսավոր Հայաստան» կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ` ես եւ Մանե Թանդիլյանն այցելել ենք Արցախ. այցի նպատակն էր մինչեւ Արցախի իշխանությունների պաշտոնավարման սահմանադրական ժամկետների ավարտը հանդիպել Արցախի գործող իշխանություններին եւ մեր երախտիքի խոսքը հայտնել այս տարիների ընթացքում նրանց կատարած աշխատանքի եւ մեր համագործակցության համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա, մասնավորապես, ընդգծել է. «Մայիսի 10-ին եւ 11-ին հանդիպել ենք նախագահ Բակո Սահակյանի, ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի, ինչպես նաեւ Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ։

Բակո Սահակյանի հետ քննարկել ենք Արցախի եւ Հայաստանի խորհրդարանական կապերի զարգացմանը, հայկական երկու պետությունների ներքին եւ արտաքին քաղաքականությանն առնչվող տարբեր հարցեր:

Արցախի ԱԺ նախագահն էլ իր հերթին խոսելով երկու խորհրդարանների համագործակցության մասին՝ բարձր գնահատեց այն եւ համոզմունք հայտնեց, որ Արցախի Հանրապետության 7-րդ գումարման խորհրդարանի հետ կապերն ավելի կխորանան՝ հատկապես խմբակցությունների եւ մշտական հանձնաժողովների մակարդակում:

ԱՀ ԱԺ նախագահի հետ հանդիպմանը ներկա էին նաեւ նրա տեղակալ Վահրամ Բալայանը եւ ԱԺ «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը:

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանի հետ քննարկել ենք հոգեւոր անվտանգությանը, հայկական ինքնությանն ու ազգային-հոգեւոր ժառանգության պահպանմանն առնչվող հարցեր։

Ոչ պաշտոնական հանդիպում ենք ունեցել նաեւ Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ եւ քննարկել ապագա համագործակցությանն առընչվող հարցեր»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular