ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Առաջարկում եմ այդ կոնվենցիայի կիրարկումը սկսել և ավարտել ձեր իսկ ընտանիքներում. Մետաքսե Հակոբյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջարկում եմ այդ կոնվենցիայի կիրարկումը սկսել և ավարտել ձեր իսկ ընտանիքներում. Մետաքսե Հակոբյան Լանզարոտի կոնվենցիայի ընդունումը ՀՀ ԱԺ-ի կողմից անհանգստացրել է նաև Արցախի քաղաքական ու հասարակական շրջանակներին: Արցախի «Արդարություն» կուսակցության ԱԺ նորընտիր պատգամավոր Մետաքսե Հակոբյանն այդ առիթով Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր մկիրոբլոգում գրել է. «Հեռու մնացե´ք մեր ընտանիքներից Երեկվանից տեղս չեմ գտնում։ Կարդում եմ ու փնտրում․․․ Փնտրում եմ գոնե մի միտք, մի նախադասություն, որը կարդարացնի հերթական հանցավոր գաղափարը, որը նախկին անպատասխանատու իշխանությունը ստորագրեց, իսկ նույնատիպ ներկայինս վավերացրեց։ Չնայած ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Գրիգոր Հովհաննիսյանը «լուրջ» հիմնավորում է․ «ԵԽ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության տվյալներով՝ Իռլանդիան մոտ ապագայում նախատեսում է ապահովել Լանզարոտի կոնվենցիայի վավերացումը, որի արդյունքում վավերացման կոչերը հասցեագրված կլինեն միայն Հայաստանին և Ադրբեջանին: Նման իրավիճակը կարող է ԵԽ-ում Հայաստանի և Ադրբեջանի հետ համագործակցության օրակարգերում անտեղի կերպով զուգահեռների տեղիք տալ, ինչը միանշանակ չի բխում Հայաստանի շահերից»: Այնպիսի տպավորություն է, որ Հայաստանի իշխանությունները գործում են «Նպատակը արդարացնում է միջոցները» սկզբունքով։ Այլևս անհնար է լսել, տեսնել, ընդունել այս ցինիզմը։ Այն չստացված թատերական ներկայացումները, որոնք դրվում և խաղում են ԱԺ կոչվող թատրոնում, և որի հանդիսատեսն ենք մենք անկախ իսկ մեր կամքից, նայում ենք, ողբում, ցավում, խղճում, ծիծաղում․․․ Բայց այս մեկը․․․ Այս մեկով մտան մեր տները, խաթարեցին հայ ընտանիքի կերպարը, տեսակը, անդորրը։ Լսե´ք պարոնայք, ի՞նչ եք ուզում մեզնից։ Ի՞նչ եք տվել, որ չե´ք կարողանում առնել, չե´ք հանդարտվում, չե´ք սթափվում։ Ի՞նչ է նշանակում «անկախ երեխայի սեռական կողմնորոշումից» (գլուխ 1, հոդված 2), ի՞նչ է նշանակում․ «երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին» (գլուխ 1, հոդված 6): Եթե «հրատապ» է, «խիստ անհրաժեշտ», «կարևոր», ինչու՞ չէ նաև ֆինանսապես շահեկան Լանզարոտի կոնվենցիան վավերացնողներին, ապա այդ իսկ կոնվենցիայի կիրարկումը ազգին ու սերունդներին տանելու է այլասերման։ Ախր մի հարց տվող լինի, այդ ո՞վ որոշեց, որ մեր երեխաները ընդհանրապես կարիք ունեն ինֆորմացվելու, թե ի՞նչ է սեռական բռնությունը, որ փոքրիկ երեխան, որը դեռ նույնիսկ մտքերը ձևավորել չի կարողանում, պետք է տեղեկություն ունենա սեռական հարաբերությունների մասին։ Պարոնայք իշխանավորնե´ր, ստորագրողնե´ր ու վավերացնողնե´ր, առաջարկում եմ այդ կոնվենցիայի կիրարկումը սկսել և ավարտել ձեր իսկ ընտանիքներում։ Հեռու մնացե´ք մեր ընտանիքներից, այնտեղ ամեն բան ազգային է, հայեցի․․․ Մեր ընտանիքներում երեխան սեռական կողմնորոշման կարիք չունի, մեր երեխաների սեռը ի վերուստ է որոշված․․․»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular