ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Աֆղանստանում ահաբեկիչները կրակահերթ են արձակել ծննդատանը. կա 14 զոհ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Քաբուլի արևմտյան հատվածում զինյալները հարձակվել են ծննդատան վրա և գնդակահարել մոտ 14 մարդու՝ այդ թվում մայրերին և երեխաներին: Այս մասին հայտնում է Reuters-ը:

 

Նշվում է, որ նախ ծննդատանը պայթյուն է եղել, որից հետո ներս են թափանցել ահաբեկիչները և կրակահերթ արձակել: Հայտնի է, որ հարձակման արդյուքնում սպանվել է 14 մարդ՝ այդ թվում 2 նորածին: Եվս 15 մարդ վիրավորվել է:

Երկրի ՆԳՆ-ի փոխանցմամբ ՝ մահապարտ ահաբեկիչները կրել են զինվորական համազգեստ, նրանք բոլորը վերացված են: Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին հրամայել է, որ ուժայիններն անցնեն հարձակողական գործողությունների՝ ընդդեմ «Թալիբան» շարժման ահաբեկիչների:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular