ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Փաստ». Կա՞ր վեթինգ... չկա վեթինգ. Կոշտ զեկույց է եկել դրսից

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» թերթը գրում է. «Նախօրեին վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «լայվ»-քննարկումից հետո փորձագիտական շրջանակներն ու հասարակության այլ շրջանակներ եզրահանգման եկան, որ մոտ մեկ տարի առաջ Փաշինյանի հայտարարած դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելու եւ ՀՀ-ում անցումային արդարադատություն իրականացնելու գաղափարը, կարծես թե, մեռավ՝ դեռ չծնված։

Բադասյանը Փաշինյանին ներկայացրեց, որ դատաիրավական ոլորտում վեթինգ իրականացնելը ոչ այդքան արդյունավետ միջոց է եւ իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում։

«Փաստ» թերթն իր նախորդ հրապարակումներից մեկում արդեն գրել էր, որ ՀՀ իշխանությունները համընդհանուր վեթինգ անցկացնելու ռիսկեր են տեսնում, այդ թվում՝ այն առումով, որ իրենց կադրային «բանկում» չունեն համապատասխան թվով դատավորներ, որոնք կկարողանան լրացնել դատավորների թափուր հաստիքները։

Այս առումով, սակայն, թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել։ Ըստ այդմ, իշխանությունները համապարփակ վեթինգի գաղափարից հրաժարվել են ոչ թե սեփական նախաձեռնությամբ, այլ «դրսից» ստացած կոշտ տեսակետներից հետո։

Թերթի աղբյուրի փոխանցմամբ, մոտ մեկ ամիս առաջ Վենետիկի հանձնաժողովի հատուկ մասնագիտական հանձնախմբի կողմից Հայաստանի իշխանություններին է ուղարկվել բավականին կոշտ գնահատականներով ներկայացված մի զեկույց, որում հստակ նշվել է, թե ինչ հետեւանքներ կունենա «վեթինգ» ասվածը ՀՀ միջազգային վարկանիշի եւ դատաիրավական ոլորտի վրա, ընդգծել կոնկրետ թիրախներն ու առանձին դրույթներ։

Վենետիկի հանձնաժողովի գնահատականին գրեթե զուգահեռ, ըստ նույն աղբյուրի, նմանօրինակ մի գնահատական է հնչել նաեւ ԵԽԽՎ-ից եւ Եվրահանձնաժողովից՝ հայաստանյան իշխանություններին բաց ակնարկներ անելով ու առաջարկելով «ավելի լուրջ ու կառուցողական գործերով զբաղվել»։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular