ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«ՉԻ». Որքան է եղել Կարեն Կարապետյանի աշխատավարձը Ռուսաստանում

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանի գույքի եւ եկամուտների հայտարարագրից պարզ է դառնում, որ մինչեւ վարչապետ նշանակվելը՝ Ռուսաստանում աշխատելու տարիներին, նրա աշխատավարձը կազմել է ամսական մոտ 132 հազար դոլար։

«ՉԻ» - Կարեն Կարապետյանն, ինչ խոսք, բացառիկ հայրենասեր մարդ է։ Թողել է իր ամսական 132 հազար դոլարը եւ եկել աշխատելու 2 հազար դոլարից պակաս աշխատավարձով: Այլ հարց է, որ սա նրա հոգեկերտվածքին ամենեւին չի համապատասխանում: Չէ՞ որ տարիներ առաջ նա թողեց Երեւանի քաղաքապետի պաշտոնն ու մեկնեց Ռուսաստան հենց այն պատճառաբանությամբ, որ ավելի լավ (վճարվող) աշխատանք է գտել:

Այնպես որ՝ այստեղ երկու տարբերակ կա. կամ Սերժ Սարգսյանը նրան բացատրել է, որ Հայաստանում վարչապետ աշխատելով կարելի է ամսական 132 հազար դոլարից անհամեմատ ավելի շատ «վաստակել» կամ էլ Կարեն Կարապետյանի կարծիքն ընդհանրապես չեն հարցրել՝ Ռուսաստանում գործից հանել են եւ գործուղել Հայաստան»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular