ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ազատամարտիկներն են զինված սպառնում արդեն. Էդմոն Մարուքյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր ԱԺ ճեպազրույցի ընթացում կրկին անդրադարձավ ուրբաթ օրը իր և իմքայլական պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքին և նորից պնդեց, որ տեղի ունեցածն իր հետևանքներն է ունենալու:

«Դա ալիքաձև ազդելու է Հայաստանում ընթացող բոլոր պրոցեսների վրա՝ մարդկանց խոսքի ազատության, ընդդիմադիր խոսքի վրա։ Այդ առումով՝ սա մի մեծ պրոցեսի սկիզբ է, բայց դրանով իշխանությունը նաև դրեց իր վերջի սկիզբը, որովհետև մի իշխանություն, որն արդարացնում է բռնությունը, այլն էլ խորհրդարանում, այդ իշխանությունը չի կարող լավ ապագա ունենալ»,- նշեց պատգամավորն ու ավելացրեց, որ իր ասածի ապացույցը վարչապետ Նիկոլ Փաշինյանի պահվածքն է, որի պատճառով հնչող սպառնալիքներն ուժգնանում են ու բերում ավելի թեժ սպառնալիքներ։

«Օրեցօր սպառնալիքներն ավելանում են և թեժանում: Վարչապետը շարունում է չդատապարտել, և էդ ամեն ինչը սրվում է։ Ես տեսա արդեն ազատամարտիկներ են էս թեմաների մեջ խառնվում, դատապարտում են ինձ և այլն, և այլն։ ։ Նրանք էսօր ինձ դատապարտում են, իբր պաշտպանում են Սասուն Միքայելյանին, որը նրանց պաշտպանության կարիքը չունի, հատկապես՝ մեզանից»,- նշեց Մարուքյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular