ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արթուր Վանեցյանը կարևորում է նաև մասնագիտական ունակությունների զարգացումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի կողմից հիմնադրած «Հայրենիք» զարգացման հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը տրված է: Առաջինը Լոռու մարզն էր: Այստեղ արդեն իսկ ընտրվել են հիմնադրամի դրամաշնորհային ծրագրերի առաջին շահառուները:
Հիմնադրամի տնօրեն Խաչիկ Գալստյանը, շնորհավորելով հաղթողներին, նշել է, որ հատկապես կարևորում են մարզերում քաղաքացիական հասարակության կայացումն ու զարգացումը, որը հնարավորություն կտա բացահայտել մարզի ինտելեկտուալ և ստեղծագործական ներուժն ու նպաստել, որպեսզի մարզում կայանա քաղաքացիական հասարակությունը:

Արթուր Վանեցյանի նախաձեռնությամբ «Հայրենիք» զարգացման հիմնադրամի կողմից նախատեսվում է Լոռու մարզում իրականացնել 4 դրամաշնորհային ծրագիր: Դրանք ընդգրկելու են հետաքննական լրագրության, հեռավար եղանակով իրականացվող անգլերեն լեզվի դասավանդման մեթոդիկայի մշակման, օնլայն ինտելեկտի, COVID-19-ի պայմաններում ՀՀ տնտեսական իրավիճակի գնահատման և վերլուծության ուղղությունները։

Թվարկված ծրագրերից յուրաքանչյուրն իր կարևորությունն ունի, քանի որ կօգնի ո՛չ միայն ձեռք բերել մասնագիտական հմտություններ, այլև դրանք ներդնել ի նպաստ մարզի կայացման ու զարգացման գործում: Մասնագիտացած խմբերի կողմից իրականացվող քայլերի շնորհիվ հնարավոր կլինի նաև զարգացնել ինչպես մարզի հասարակական, այնպես էլ քաղաքական, տնտեսական մշակույթներն ու բարելավել մարզային առօրյան:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular