ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ի՞նչ եղավ նախկինների թալանը հետ բերելու Փաշինյանի խոստումը

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Նիկոլը Փաշինյանը տարիներ շարունակ, դեռևս գլխավոր խմբագիր, ապա ընդդիմադիր պատգամավոր ու արդեն 2 տարի որպես ՀՀ վարչապետ, անվերջ խոսում է նախկին իշխանությունների թալանի ու կոռուպցիայի մասին։ 20 տարի Փաշինյանը բոլոր հնարավոր ամբիոններից, սեփական թերթի միջոցով, նաև Ազգային ժողովի ամբիոնից նախկին իշխանություններին մեղադրել է աշխարհի գրեթե բոլոր մեղքերի մեջ՝ համատարած թալանի, կեղեքման, ունեզրկման մեջ։ Մինչև վերջերս բոլորը կարծում էին, թե թալանվածը մինչև վերջին կոպեկ պետք է վերադարձվի:

Ինչ է արվել գործող իշխանությունների կողմից այս երկու տարիների ընթացքում իրենց իսկ խոսքով ասված նախկին իշխանությունների թալանածը հետ բերելու ուղղությամբ։ Մենք հետևողական ենք իշխանությունների հայտարարությունների ու նրանց կողմից իրականացվող գործողությունների նկատմամբ։ Պետք է նշենք, որ Փաշինյանի կառավարության կողմից այդ ուղղությամբ որևէ հստակ ծրագիր և գործողություն չենք արձանագրել։
Փոխարենը, այդ լրահոսին հետևելով, հանդիպեցինք թալանի հետ բերման ուղղությամբ իշխանությունների «ջանքերի» վերաբերյալ «ՄեկՀայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանի ուշագրավ մտքերին, որ հնչեցրել է հարցազրույցներից մեկի ժամանակ։


Շարունակությունը՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular