ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խոշոր հրդեհ Երևանում. ժամանել են մեծ թվով հրշեջներ՝ մի քանի մարտական հաշվարկով. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՎԻԴԵՈ

Հոկտեմբերի 4-ին, հրդեհ է բռնկվել Երևանում: ժամը 12:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ավան 6-րդ փոոցի 14 տան 2-րդ հարկում հրդեհ է բռնկվել:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են ժամանել թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով: Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի շտապօգնության 1-03 ծառայության, տեղի էկեկտրացանցի, գազի ծառայության աշխատակիցները:

Տեղում հայտարարվել է հրդեհի բարդության ԲԻՍ 1 աստիճան: Լրացուցիչ ժամանել են թիվ 8, թիվ 9 հ-փրկարարական ջոկատներից: Արդեն ժամը 13:20-ի սահմաններում հրշեջները քաղաքացիների օգնությանմբ մեկուսացրել են կրակը, իսկ որոշ ժամաանկ անց էլ մարել այն:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այրվել է Արամ Հախինյաին պատկանող տան 1-ին հարկի հյուրասենյակի գույքը՝ մասնավորոպաես՝ բազմոց, պատուհան, դուռ, 2-րդ հարկի ննջասենյակում այրվել է համակարգիչ, պատուհան դուռ փայտե պատշգամբը և տանիքն ամբողջությամբ:

Ինչն է եղել հրդեհի պատճառը՝ պարզ կլինի մի շարք փորձաքննությունների արդյունքները ստանալուց հետո: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular