ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փարիզի քաղաքապետը միանշանակ աջակցություն է հայտնել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացմանը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչները Հայոց ցեղասպանության 101-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպված ընդունելությանը հյուրընկալել էին Փարիզի քաղաքապետ Անն Հիդալգոյին:

Ինչպես հաղորդում է Nouvelles d’Armenie-ն, իր ելույթում Փարիզի քաղաքապետն անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին:
«Ֆրանսիայի դերակատարությունը պետք է լինի Մինսկի խմբի շրջանակում աջակցություն ցուցաբերել խնդրի լուծմանն այն պայմաններով, որոնք թույլ կտան խուսափել նոր պատերազմից»,- շեշտել է Անն Հիդալգոն:
Փարիզի քաղաքապետը նաև իր միանշանակ աջակցությունն է հայտնել Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագծին: «Այստեղ դուք տանն եք: Այս տունը, որը և ձերն է, միշտ ձերն էլ կլինի, այն ձեզ կաջակցի ու կհյուրընկալի»,- դիմելով ֆրանսահայերին՝ ասել է Անն Հիդալգոն:
Հանդիպմանը ելույթ են ունեցել նաև Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Փափազյանն ու Արա Թորանյանը: Ընդունելությանը ներկա է գտնվել Ֆրանսիայում Հայաստանի արտակագ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular