ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինձ չեն կարող կանչել որևէ տեղ, Շարմազանովը պետք է ինձնից ներողություն հայցի. Տիգրան Ուրիխանյան

ՎԻԴԵՈ

«Ինձ չեն կարող կանչել որևէ տեղ, որտեղ ես ինքս չեմ գնա: պարոն Շարմազանովը պետք է ինձնից ներողություն հայցի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը: Նա նշեց, որ եթե վիրավորանքներ են հնչում, ապա պետք է դրա համար կրեն պատասխանատվություն:

«Ես հասկացա, որ անհրաժեշտություն ունեմ վերանայելու իմ քաղաքական գործունեությունը և իմ պայքարին նոր շունչ հաղորդելու՝ ժողովրդին ժողովրդի կյանքը կործանողներից ազատելու ուղղությամբ»,- նշեց Ուրիխանյանը:

Հիշեցնենք՝ ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր անդրադառնալով «Առաջին լրատվական»– ի հարցին, թե ինչը հանգեցրեց հրաժարականին «Այսուհետ իմ քաղաքական կենսագործունեությունն ունի մեկ նպատակ. ազատել ժողովրդին Շարմազանովի նման արյունախումներից, որի կյանքն այսօրվանից դառնալու է դժոխք»:

Քիչ անց Էդուարդ Շարմազանովը նրան հրավիրել էր զրուցելու. «Մենք չէին կանչել կաբինետ, մենք գործընկերներին միայն հրավիրում ենք»,- լրագրողների հետ զրույցում ասել է Շարմազանովը՝ հավելելով, որ ինքն անձնական վիրավորանք չի հասցրել Որիխանյանին և վիրավորելու նպատակ չի ունեցել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular