ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թեժ ու լարված. Արտահերթ նիստերի պակաս չի լինի. ինչ են զգուշացրել պատգամավորներին

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մայիսի 26-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Այս օրերին հանձնաժողովների նիստեր են ընթանում, որից ելնելով էլ կկազմվի գալիք նստաշրջանի օրակարգը: Բացի այս նստաշրջանից, հերթական նիստեր են սպասվում նաեւ հունիսի 16-ից: Սակայն այսքանով Ազգային ժողովի ընդհանուր նստաշրջանը չի ավարտվելու:

Դեռ ավելին, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, մինչեւ հուլիս արտահերթ նիստերի պակաս չի լինի: Իսկ դրան, մեր աղբյուրների փոխանցմամբ, մի քանի պատճառներ կան: Նախ, պայմանավորված կորոնավիրուսային իրավիճակով, հաճախ է անհրաժեշտ լինում արտահերթ կամ հատուկ նիստ հրավիրել և փոփոխություններ անել՝ նախկինում ընդունված որոշումներում: Բացի այդ, Ազգային ժողովը դեռ պետք է քննարկի նախագծեր, որոնց քննարկումը կարող է երկարատև լինել:

Խոսքը օրինակ 2019 թվականի պետական բյուջեի կատարողականի, Գլխավոր դատախազության 2019 թվականի գործունեության հաշվետվություններին է վերաբերում: Բացի այս նախագծերից, ինչպես արդեն նշեցինք, հաճախ պատգամավորները կարող են նիստեր անել՝ կորոնավիրուսային իրավիճակով պայմանավորված և մեր տեղեկություններով, պատգամավորներին արդեն զգուշացվել է, որ առաջիկայում թեժ և լարված շրջան է սպասվում և բոլորը պետք է ամեն րոպե պատրաստ լինեն՝ Ազգային ժողով գալու եւ արտահերթ նիստի մասնակցելու համար»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular