ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Պարադոքս է, որ պարադոքսներն ավելի շատ են, քան իշխանության կողմից թմբկահարվող 100 փաստերը միասին վերցրած. Վլադիմիր Մարտիրոսյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Վլադիմիր Մարտիրոսյանն անդրադառնալով երկրում տեղի ունեցող իրադարձություններին և իշխանությունների կողմից ձեռնարկվող քայլերին, ֆեյսբուք սոցիալական ցանի իր միկրոբլոգում գրել է.

Հեղափոխականները սկզբից ասում էին, որ « դմփ դմփ հուու՜» արել է յուրաքանչյուրը, իսկ հիմա ասում են, որ հենց այդ նույն յուրաքանչյուրը ուզում է «դնել դմփցնել»: «Դմփ-դմփ հուից» մինչև «դնել դմփցնելը» մեկ քայլ է և այդ մեկ քայլի զոհը մի ողջ երկիր է իր հավաքական շահով և գերակայություններով , իսկ շահառուն այս ամենը չընկալող և «դմփցնելուց հրաժարվողը», իսկ իրականում այդ հանգամանքը նույնիսկ ապրիորի չհերքողը:

1.Պարադոքս է, երբ արտակարգ դրության պայմաններում իշխանությունները ձեռնարկում են այնպիսի քայլեր, որոնց հետին նպատակն անգամ ամենաթույլ երևակայություն ունեցողների մոտ լուրջ կասկածների տեղիք է տալիս:
Սա անվանենք ստիպված փախուստ համավարակի՞ց, թե՞ ՍԴ հանրաքվեից:

   Պարադոքս է, երբ իշխանությունը կարևորում է ոչ թե դիմակ կրելը, այլ այն գնելը: Ու այսքանից հետո ինչքան էլ չցանկանաս, այնուամենայնիվ, թեկուզև ենթագիտակցորեն, չես կարողանում չտեսնել դիմակի արտադրությամբ ու իրացմամբ զբաղվողների ու իշխանությունների բիզնես շահերի համընկնումը:
Սա անվանենք «հավատում եք հավատացեք», թե՞ «մեզ չի հետաքրքրում թե ինչին կհավատաք»:

2. Պարադոքս է, երբ իշխանությունները համավարակի տարածման դեմ պայքարի շրջանակներում անձի տեղորոշման համակարգ են ներդրում, սակայն արդյունքում բնակչության վարակման տեմպերն ու ծավալները գնալով աճում են:
Սա անվանենք «սեփական որոշումների անհրաժեշտության սնանկ հիմնավորում», թե ինչ՞: Վերջապես հարցնելու ենք չէ՞ տեղորոշման միջոցով ինչպիսի՞ կանխարգելիչ արդյունքներ ունեք:

   Պարադոքս է, որ համավարակի պայմաններում իշխանությունների գլխավոր մտահոգությունը ոչ թե դրա դեմ պայքարի արդյունավետ գործիքների կիրառումն է, այլ դրա անվան տակ արտակարգ դրության ընձեռած բոլոր հնարավորությունները սեփական խնդիրների լուծմանը և քաղաքական անվտանգությանը ծառայեցնելը:

 

Շարունակությունը՝ տեսանյութում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular