Ուղևորատար ինքնաթիռ է կործանվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՈւրբաթ օրը «Պակիստանի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը կործանվել է Կարաչի քաղաքի մոտակայքում (Սինդ նահանգ): Այս մասին հաղորդել է Geo TV-ն՝ վկայակոչելով ավիակարգավորիչը:
Նշվում է, որ օդանավում գտնվոց ուղեւորների թիվն անհայտ է:
Ըստ Kyodo-ի՝ ինքնաթիռում մոտ 100 մարդ է եղել: Reuters-ը հայտնում է, որ օդանավում 107 մարդ է եղել:
Ըստ Doon թերթի՝ ենթադրաբար վթարի ենթարկված ինքնաթիռն Airbus A320 էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը: