ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայ ժողովրդի ջանքերն ու միջազգային հանրության աջակցությունը բերել են Հայոց ցեղասպանության համաշխարհային ճանաչման. ԱԳ նախարար

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման հետևողական աշխատանքները չեն դադարում ոչ Ցեղասպանության տարելիցներից առաջ, ոչ դրանց ընթացքում, և ոչ էլ դրանցից հետո:

Այս մասին «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումի ընթացքում ասաց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Դրա մասին է վկայում այն հանգամանքը, որ մենք անցկացնում են «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» երկրորդ գլոբալ ֆորումը: Այս ֆորումը վերածվում է ցեղասպանությունների կանխարգելմանն ուղղված պայքարի կարևոր ձևաչափի:
Մենք հիմա կարող ենք արձանագրել, որ հայ ժողովրդի հավաքական և միահամուռ ջանքերի, ինչպես նաև միջազգային հանրության աջակցությամբ Հայոց ցեղասպանությունը համաշխարհային ճանաչում է ստացել»,- նշեց Նալբանդյանը:
Նախարարը ֆորումի մասնակիցներին հիշեցրեց ֆորումի բացման ելույթում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի այն միտքը, որ աշխարհի որևէ անկյունում իրականացված ցեղասպանություն պետք է դիտարկվի միջազգային հանրության ձախողման հետևանք, իսկ դրանց կանխարգելումը՝ ողջ մարդկության պատասխանատվություն:
Նալբանդյանը հավելեց, որ ֆորումի հիմնական թեմա հանդիսացող փախստականների և վերապրածների վերաբերյալ քննարկումները ոչ միայն արդիական են, այլ նաև հատուկ հնչեղություն են ստացել: Նրա խոսքով՝ արծարծված հարցերի լայն շրջանակ պարունակող նիստերը վեր հանեցին հաճախ ստվերում մնացող հարցեր;
Նախարարը նշեց, որ շատ դեպքերում ցեղասպանություն վերապրածների նկատմամբ հանցագործությունները շարունակվում են բուն ցեղասպան գործողություններին հաջորդող տարիների ընթացքում:
«Խոսքս այն մասին է, երբ փորձ է արվում թաքցնել և ժխտել իրականացված հանցագործությունը: Քանի դեռ չկա ճանաչումը, վերապրածները և նրանց ժառանգները շարունակում են մնալ հանցագործության զոհի կարգավիճակում»,- ընդգծեց Էդվարդ Նալբանդյանը:
Նա նկատեց, որ Հայոց ցեղասպանությունից անցել է 101 տարի, որոնք հայ ժողովրդի կորստյան, դիմադրության և վերածննդի տարիներ էին, ինչպես նաև շարունակվող ժխտողականության տարիներ:
«1.5 միլիոն գումարած մեկ: Սա այն կարգախոսն էր, որով տասնյակ հազարավոր մարդիկ դուրս եկան փողոց իրենց բողոքն արտահայտելու ատելության մթնոլորտին զոհ դարձած Հրանտ Դինքի մահվան դեմ: Թուրքական հասարակության մի ստվար զանգված իր ձայնը բարձրացրեց՝ փորձելով քանդել ատելության և ժխտողականության շղթաները, որոնցով տարիներ շարունակ ոտնահարվել էր թուրք ժողովրդի՝ ճշմարտությունն իմանալու իրավունքը:
Սակայն Թուրքիայի ղեկավարության դիրքորոշումը շարունակում է տրամագծորեն տարբերվել Թուրքիայի առաջադեմ հասարակության պատկերացումներից»,- հավելեց ՀՀ ԱԳ նախարարը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular