«Չե՞ք ամաչում». վրացի պատգամավորը՝ Արսեն Թորոսյանին
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՎրաստանի խորհրդարանի պատգամավոր Զվիադ Կվաչանտիրաձեն իր ֆեյսբուքյան էջում հայերեն գրառում է արել՝ ուղղվախ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:
«Արսեն ջան, չե՞ք ամաչում»,-գրել է պատգամավորը:
Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել էր, որ իր մոտ մի շարք հարցեր կան Վրաստանում կորոնավիրուսի վարակակիրների քիչ թվի հետ կապված: Նախարարը նշել էր, որ Վրաստանում վարակակիրները քիչ են, քանի որ սահմանափակումներն ավելի խիստ են, քան Հայաստանում: «Վրաստանի առողջապահական և հակահամաճարակային համակարգն էականորեն տարբերվում է մեր համակարգից ոչ լավ իմաստով. մեր հակահամաճարակային համակարգն ավելի լավն է»,- ասել էր Արսեն Թորոսյանը:
Ավելի ուշ Թորոսյանը ներողություն էր խնդրել իր այս հայտարարության համար:
Հավելենք, որ այսօր Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի վարակման 452 նոր դեպք, իսկ Վրաստանում ընդամենը 1: